Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել Հայաստանը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ից չորսօրյա պետական այցով գտնվում էր Բուլղարիայում։ Չնայած պաշտոնական հաղորդագրություններին՝ ըստ որոնց՝ ամեն ինչ ընթացել է չափազանց ջերմ ու գործընկերային մթնոլորտում, իրականում նախագահն իր գործունեությամբ այս անգամ ապշեցրել է Բուլղարիայի ղեկավարությանը։
Բանն այն է, որ այցի ընթացքում պետք է բացվեր Վահան Տերյանի կիսանդրին, սակայն Վահագն Խաչատուրյանը հրաժարվել է բացմանը մասնակցելուց, ինչի պատճառով բացման արարողությունը հետաձգվել է մինչև ամառ։ Այցի արարողակարգը նախագծելիս նախագահին զեկուցվել է, որ Պլիսկա քաղաքում տեղադրվել է Վահան Տերյանի կիսանդրին՝ համաշխարհային մեծության գրողների կողքին, և առաջարկ կա, որ Հայաստանի նախագահը մասնակցի կիսանդրիի բացման արարողությանը, մանավանդ որ Բուլղարիայի նախագահը, որը քաջատեղյակ է գրողների այգուց, դեմ չէ բացմանը մասնակցելուց։
Վահագն Խաչատուրյանն իր աշխատակիցներից հետաքրքրվել է, թե որտեղ է գտնվում Պլիսկան, և հասկանալով, որ մի երկու ժամ պետք է ճանապարհ անցնի, հրաժարվել է գնալուց։ Հայաստանի նախագահի միջոցառմանը չմասնակցելու լուրն իմանալով՝ բուլղարական կողմը անակնկալի է եկել, քանի որ չեն պատկերացրել, որ հայ դասական գրողի կիսանդրիի բացմանը երկրի նախագահը կարող է չմասնակցել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...