Գրոհներն առաջիկայում էլ ավելի կակտիվանան
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին նկատելի է, որ արևմտյան ֆինանսավորում ունեցող հայաստանյան ՀԿ-երի որոշ ներկայացուցիչներ իշխանությունների հանդեպ բացահայտ կոշտ կեցվածք են դրսևորում և նրանց քայլերն ու գործողությունները քննադատող ու դատապարտող հայտարարություններով հանդես գալիս։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի տարաձայնություններ ունի այս սեկտորի ներկայացուցիչների հետ, ավելին՝ մեր իշխանական աղբյուրի փոխանցմամբ, նա այդ ամենի մասին խոսել է նաև իր թիմի որոշ անդամների հետ՝ ակնարկելով, թե չի բացառվում, որ «գրանտակերների» գրոհներն առաջիկայում էլ ավելի ակտիվանան։
Մեր տեղեկություններով, առաջին հերթին տարաձայնությունների առիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում մի շարք առանցքային հարցերի շուրջ առաջացած մոտեցումները։
Ըստ թերթի աղբյուրի, Փաշինյանը բավական չոր մերժել է «սորոսականների» առաջարկները, ինչն էլ առիթ է դարձել նման քննադատության։ Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական գծի կտրուկ փոփոխությանը և հակառուսական տրամադրություններ սերմանելու հարցերում իշխանությունների ու նշյալ «սեկտորի» ներկայացուցիչների մոտեցումները փաստացի նույնական են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...