Հակառուսական հիստերիայի պատճառն այն է, որ Փաշինյանը հետո կարողանա ասել՝ այս ամենի մեղավորը ռուսներն են. Թևանյան
Հակառուսական հիստերին հրահրվում է բացառապես մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Այդ հակառուսական հիստերիայի պատճառն այն է, որ ինքը հետագայում հնարավորություն ստանա հայտարարելու, որ այս ամենի մեղավորը ռուսներն են: Ինքը շատ լավ գիտի, թե ինչ ավերածություններ է բերելու Հայաստանի գլխին, որի համեմատ 44-օրյա պատերազմի հետեւանքները կարող են մանր խաղեր թվալ:
Եթե վաշինգտոնյան մոդելը լինի, այսինքն Հայաստանի նախաձեռնությամբ Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, դա նշանակում է, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, հաջորդ քայլով արդեն ռուսական ռազմաբազան դուրս է գալու Գյումրիից: Դրանից հետո թուրքական զորքերի մուտքը Հայաստան դառնալու է տեխնիկայի հարց: Եթե կարծում ենք, որ այլ տեղերից անվտանգության երաշխիքներ կտան, դա սուտ է: Կլինեն հայտարարություններ, արցունքներ, թվիթերյան գրառումներ, նույնիսկ կարող են ՄԱԿ-ի կողմից բանաձեւերի ընդունվել, բայց դրանից ավելի որեւէ քայլ չի անելու Արեւմուտքը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մուտքը մեր տարածաշրջան Արեւմուտքի համար ամենաընդունելի տարբերակն է»,-ասաց նա:
Թեւանյանի խոսքով, մենք Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հայտնվել ենք Արեւմուտք-Ռուսաստան բախման կիզակետում եւ տեղի է ունենում Հայաստանի ուկրաինացում, իսկ դա նշանակում է, որ Երեւանը կարող է վերածվել Դոնեցկի, Լուգանսկի, Հալեպի եւ այլն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում