Արցախը մեն-մենակ մնաց ագրեսորների՝ ՆԱՏՕ-ի անդամի եւ հազարավոր ահաբեկիչների դեմ. Բակո Սահակյան
Արցախն այսօր ծանր վիրավոր է։ Իսկ մեր թշնամիներն անթաքույց գայթակղություն ունեն՝ վերջնականապես ոչնչացնել Ղարաբաղի հայկական պետականությունը, որպեսզի իրականացնեն իրենց ծավալապաշտական, մարդատյաց ծրագրերը։ Այս մասին Երեւանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է Ացախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։
«Փոքրիկ Արցախը՝ 150 հազար բնակչությամբ, որը հռչակել է իր պետականությունը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին լիովին համապատասխան, եւ կառուցում էր դեմոկրատական իրավական հասարակություն, մեն-մենակ մնաց 95 մլն ընդհանուր բնակչություն ունեցող երկրների դեմ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության եւ հազարավոր միջազգային ահաբեկիչների ու գլխակերների դեմ, միջազգային հանրության եւ երկրների անգործության պայմաններում, որոնց ժամանակին արված արձագանքին այդքան անհամբերությամբ սպասում էր արնաքամ եղող Արցախի ժողովուրդը։ Այս մասին ստիպված ենք խոսել մեծ ցավով։ Հիմա Արցախը ծանր վիրավոր է։ Իսկ մեր թշնամիներն անթաքույց գայթակղություն ունեն վերջնականապես ոչնչացնել Ղարաբաղի հայկական պետականությունը, որպեսզի իրականացնեն իրենց ծավալապաշտական, մարդատյաց ծրագրերը»,- ասել է Բակո Սահակյանը։
Նախկին նախագահն ընդգծել է, որ ուժերը, որոնք ցանկանում են աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերաձեւում կատարել, Ռուսաստանին դուրս մղել այստեղից եւ քանդել հայոց պետականությունը, որպես հաջողության հասնելու կարեւոր բաղադրիչ դիտարկում են Լեռնային Ղարաբաղի ոչնչացումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը