Իրանում կարծում են, որ Ռուսաստանն այս պարտիան տանուլ է տվել Էրդողանին եւ Ալիեւին. Տարասով
Իրանում կարծում են, որ Ռուսաստանն այս պարտիան տանուլ է տվել Էրդողանին եւ Ալիեւին, եւ այս դեպքում վակուումը պետք է ինչ-որ կերպ լցնել։ Այս մասին Երեւանում, «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում հոկտեմբերի 28-ին ասել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը պտտվում է Իրանի եւ Թուրքիայի միջեւ։
«Իսկ Իրանը հիմա սկսում է ակտիվություն ցուցաբերել խաղաղության ենթադրվող պայմանագրի ստորագրման հետ կապված, սպառնում է օկուպացնել Նախիջեւանը եւ զորքեր մտցնել Ղարաբաղի տարածք։
Պատմության մեջ արդեն մարտեր մղվել են առեւտրային հաղորդակցությունների, Հնդկաստան, Մետաքսի ճանապարհ դուրս գալու համար։ Եվ այսօր մենք տեսնում ենք «Մեկ Գոտի, մեկ ճանապարհ», տեսնում ենք նաեւ մարտեր հաղորդակցային միջանցքների համար»,- ավելացրել է Տարասովը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...