Համերաշխությունը էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի միակ միջոցն է․ Շոլց
Համերաշխությունը էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի միակ միջոցն է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունական Ta Nea թերթին տված հարցազրույցում։
«Եվրոպան ամբողջությամբ տուժում է բնական գազի բարձր գներից, եւ ես համոզված եմ, որ մենք կարող ենք հաղթահարել ճգնաժամը միայն համերաշխությամբ»,-ասել է Շոլցը։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Շոլցը հինգշաբթի այցելել են Աթենքի Ակրոպոլիս։
Հունաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները բարելավվել են այն բանից հետո, երբ հունական պարտքային ճգնաժամը, որը բռնկվեց 2009 թվականի վերջին, ստիպեց Աթենքին ստորագրել երեք միջազգային օգնության ծրագիր՝ կոշտ պայմաններով, որոնցից շատերը առաջարկվում էին Գերմանիայի կողմից: Հունաստանը դուրս է եկել 2018 թվականի վերջին ծրագրից։ Նա հույս ուներ ուժեղ տնտեսական վերականգնման՝ մինչեւ COVID-19 համավարակը եւ էներգետիկ ճգնաժամը, որը ցնցել է Եվրոպան:
ԵՄ մոտ 15 երկրներ, ներառյալ Հունաստանը, ցանկանում են գների սահմանաչափ մտցնել ողջ ԵՄ-ի համար՝ պատճառաբանելով ինֆլյացիոն ճնշումներով: Գերմանիան առաջնորդում է ազգերի փոքր խմբին, որոնք դեմ են գների սահմանափակումներին:
Ակնկալվում է, որ Շոլցը հինգշաբթի օրը Միցոտակիսի հետ կքննարկի այդ հարցը։
Հարցին, թե Հունաստանը կարող է հույս դնել Գերմանիայի աջակցության վրա այս հարցում, Շոլցը պատասխանել է. «Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցը կասկածի տակ դնի մյուսի ինքնիշխանությունը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...