Tatler-ի նախկին գլխավոր խմբագրին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում՝ դրամաշորթության համար
Tatler ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկուն, Ռուսաստանի Քրեական օրենսգրքի հոդվածի դրույթների համաձայն, սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում. նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի դրամաշորթության համար:
Ավելի վաղ Ռոմանովսկու փաստաբան Հաջի Ալիեւը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի դրամաշորթության համար։ Ռոմանովսկին, ըստ պաշտպանի, ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Չորեքշաբթի օրը Մոսկվայի Տվերսկոյի դատարանը կքննարկի կալանքի միջնորդությունը։
Քրեական օրենսգրքի համաձայն՝ շորթման համար նախատեսում է ազատազրկում՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով, ինչպես նաեւ մինչեւ մեկ միլիոն ռուբլի տուգանք:
Ինչպես եւ սպասվում էր, այսօր դատարանը կքննարկի Քսենյա Սոբչակին պատկանող «Caution Media» հոլդինգի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ով նույնպես ներգրավված է շորթման վերաբեյալ գործին եւ նախօրեին կալանավորվել էր։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» -ի աղբյուրը հայտնել էր, որ գործը վերաբերում է Telegram-ի ալիքներով դրամաշորթմանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...