Բայդենը կարծում է, որ երկիրը կհայտնվի տնտեսական քաոսի մեջ, եթե հանրապետականները վերահսկեն Կոնգրեսը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Կոնգրեսում հանրապետականների վերահսկման դեպքում երկրին տնտեսական քաոս է սպասվելու, ճիշտ այնպես, ինչպես նախկին վարչապետ Լիզ Թրասի օրոք Մեծ Բրիտանիայում, տեղեկացրել է The Hill-ը։
«Դուք կարդացել եք այն մասին, թե վերջերս ինչ տեղի ունեցավ Անգլիայում, վերջին վարչապետը ցանկանում էր իջեցնել հարկերը գերհարուստների համար. դա տնտեսական քաոս առաջացրեց երկրում»,- ասել է Բայդենը։
Նրա խոսքով, եթե հանրապետականները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում, նրանք կցանկանան երկարացնել հարկային արտոնությունների գործողությունը։ «Դա այն է, ինչ նրանք արեցին անցած անգամ, եւ նրանք ցանկանում են դա նորից անել։ Եվ նրանք ցանկանում են հարկերի այդ իջեցումը մշտական դարձնել՝ այդ 2 տրլն դոլարը»,- ասել է Բայդենը։
Թրասը հրաժարական տվեց անցած շաբաթ այն բանից հետո, երբ նրա քաղաքականությունը տնետեսական ցնցումներ առաջացրեց Մեծ Բրիտանիայում, որը բախվում է սպասվող ռեցեսիայի եւ կյանքի բարձր արժեքի խնդիրներին։ Նրա տնտեսական պլանը նախատեսում էր հարկերի իջեցում, ինչը հանգեցրեց բրիտանական ֆունտի արժեքի իջեցման եւ հիպոթեկային վարկերի արժեքի բարձրացման։
Թրամփի 2017թ. օրենքի հարկային դրույթների, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց, գործողության ժամկետը հիմնականում սպառվում է 2025թ. վերջին, ներառյալ այն դրույթները, որոնք նախատեսում են հարկերի իջեցում ցածր եւ միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար։ Օրենքն իջեցրել է անհատական եկամտահարկի տոկոսադրույքները, ավելացրել ստանդարտ հարկումը եւ հարկումը երեխաների համար, իջեցրել է կորպորատիվ հարկի տոկոսադրույքը 21 տոկոսի եւ վերանայել կորպորացիաների օտարերկրյա եկամուտների հարկման կարգն ԱՄՆ-ում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...