Փաշինյանն ազգային ինքնասպանության տակ է ստորագրելու՝ արցախցիների արյան գնով «երջանիկ» Հայաստան կառուցելու նպատակով. Արման Աբովյան
Որքան էլ Հայաստանի այս իշխանությունը մատ թափ տա ու պահանջի, որ Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացրած ադրբեջանական զորքը դուրս գա մեր երկրից, միևնույն է, փաստ է՝ այդ նույն իշխանությունն է թշնամու զինվորներին բերել ու մտցրել Հայաստանի Հանրապետության տարածք, հետևապես, թող դուդուկը չմիացնի ու մեղադրի բոլորին՝ իրենից բացի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ադրբեջանական զորքի՝ Հայաստանի սուվերեն տարածքի 127 քառակուսի կմ տարածքն օկուպացնելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին, նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արման Աբովյանը: Նա նաև ընդգծեց, որ իշխանությունն ընտրել է բոլորին՝ բացի իրենից, մեղադրելու ճանապարհը, որովհետև հիմա շատ լավ հասկանում է՝ պատերազմն անխուսափելի է, ուստի հիմա ևս պետք է կարգել մեղավորներ։
Ինչ վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների այն պնդումներին, թե պատերազմը կանխելու են՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով, Աբովյանն ընդգծեց.
«Դա խաղաղության պայմանագիր չէ. Փաշինյանը ստորագրելու է ազգային ինքնասպանության տակ, եթե ստորագրի. շեշտում եմ, որ դա լինելու է ազգային ինքնասպանության փաստաթուղթ, որովհետև այդ անձերն իրենք իրենց համար ելքեր կգտնեն»։
Ըստ Աբովյանի՝ Փաշինյանի իշխանությունը պատերազմի անխուսափելիությունը զգալով, հիմա փորձում է հանձնել Արցախը՝ դա կանխելու համար, ու ստացվում է հետևյալը.
«Ուզում են արցախցիների արյան գնով կառուցել երջանիկ Հայաստան. այս իշխանությունն անում է այն, ինչ իրենց թելադրում են»,- ասաց Աբովյանը՝ հավելելով՝ Արցախը հանձնելով թուրքի երախ՝ այս իշխանությունն արագացնում է պատերազմը, որը չվերսկսելու երաշխիք, անգամ, Արևմուտքը չի տվել։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում