Իսրայելի նախագահը ԱՄՆ-ին է փոխանցել տեղեկություն իրանական անօդաչուների մասին
Իսրայելի նախագահը երեքշաբթի հայտարարել է, որ հետախուզական տվյալներ է փոխանակել Միացյալ Նահանգների հետ, որպեսզի ապացուցի, որ Իրանը Ռուսաստան մարտական անօդաչուներ է մատակարարում, որոնք վնասում են Ուկրաինային, եւ կոչ է արել կոշտ պատասխան տալ Թեհրանի գործողություններին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունն արդեն նման եզրահանգման եկել են, բայց Իսրայելը պնդում է, որ Իրանի դեմ, որին Երուսաղեմում իրենց ամենամեծ սպառնալիքն են համարում, կոշտ գործողություններ կիրառվեն։
Նախագահ Իցհակ Հերցոգը, որը հիմնականում արարողակարգային դեր ունի, Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ բանակցություններ է վարել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Չորեքշաբթի նա հանդիպելու է նախագահ Ջո Բայդենի հետ։
«Իրանական սպառազինությունը կարեւոր դեր է խաղում մեր աշխարհի ապակայունացման գործում, եւ միջազգային հանրությունը պետք է դասեր քաղի հիմա եւ ապագայում,- ասել է Հերցոգը։- Աշխարհը պետք է խոսի Իրանի հետ մի լեզվով՝ կոշտ, միասնական եւ անզիջում»։ Հերցոգի գրասենյակի հայտարարությունում նշվել է, որ նա Վաշինգտոնին է ներկայացրել նկարներ, որոնք ցույց են տալիս Ուկրաինայում խփված անօդաչուների եւ այն դրոնների նմանությունը, որոնք խփել է Թեհրանը 2021թ. դեկտեմբերին, եւ որոնք ներկայացված էին իրանական ցուցահանդեսում 2014թ.։ Բլինքենը Հերցոգի հետ հանդիպման սկզբում նշել է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը «միասին են դիմակայում Իրանի կողմից նախաձեռնվող վտանգավոր, ապակայունացնող եւ ահաբեկող գործողություններին»։
«Ռուսաստանին իրանական անօդաչուների տրամադրումը Ուկրաինայի եւ ուկրաինացի ժողովրդի դեմ ագրեսիան շարունակելու համար՝ հանգեցնում է ահավոր հետեւանքների Ուկրաինայի տարածքում»,- ասել է Բլինքենը։ Բարձրաստիճան դիվանագետը նշել է նաեւ Արեւմտյան ափին տեղի ունեցող բռնության մասին, որտեղ երեքշաբթի, զինյալների դեմ խոշոր շուրջկալների ընթացքում, սպանվել է վեց պաղեստինցի, իսկ հազարավոր սգացողներ փողոց են դուրս եկել։
Բլինքենն ասել է, որ կխոսի Հերցոգի հետ «Արեւմտյան ափին տեղի ունեցող բռնության պատճառով մեր իրական անհանգստության մասին»։
«Մենք կոչ ենք անում բոլորին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի փորձ արվի նվազեցնելու այդ բռնության էսկալացիան եւ խուսափելու այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հրահրել այն»,- ասել է Բլինքենը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...