Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 119. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել. «Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարյանի հետ»։ Այդ սուտը, սակայն, հերքեց հենց ռուսական կողմը, ընդ որում՝ դա արեց բավականին կրեատիվ ձեւով. չեղարկվեց Փաշինյանի ՌԴ կայանալիք այցը, ինչով հստակ մեսսիջ հղվեց, որ Փաշինյանն ի զորու չէ խնդրել անգամ ինքն իր համար:
13 ամիս Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը չէին հանդիպել, սակայն ուշագրավ է, որ երբ 2019 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Երեւան, իր աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 1-ին այցելել էր Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպել էր Հայաստանի նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանի հետ։ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Փաշինյանի հայտարարությունները ռուսական կողմը հերքել է: 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց հերթական ստի մասին՝ հայտարարելով, որ, իր ունեցած տեղեկություններով Շուշիի հատվածում շրջափակման մեջ են հայտնվել նաեւ ռուս խաղաղապահները:
ՌԴ ՊՆ-ն անմիջապես հերքեց Փաշինյանի ունեցած տեղեկությունները` հերթական անգամ ՀՀ վարչապետին դնելով անհարմար դրության մեջ: ՀՀ-ՌԴ այս հերքումները եւ հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...