3 մթերք, որոնք օգտակար են դեմքի մաշկի համար
Որոշ մթերքներ շատ օգտակար են դեմքի մաշկի համար, ընդ որում, անկախ դրանց օգտագործման ձեւից։ Ինչպես պնդում է ամերիկացի կոսմետոլոգ Էրին Գիլբերթը, այդ մթերքները կարելի է ուտել, խմել կամ քսել դեմքին որպես դիմակ կամ սկրաբ։
Սուրճ
Մասնագետի խոսքով՝ սուրճը հզոր բնական անտիօքսիդանտ է, որը պաշտպանում է մաշկը վնասակար ազատ ռադիկալներից, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ըստ նրա՝ մեկ օրում կարելի է խմել 3 բաժակ սուրճ, բայց առանց շաքարի։
Կարմիր գինի
Կարմիր գինին, ըստ մասնագետի, նույնպես օգտակար է մաշկի համար։ Բայց ինչպես պարզաբանում է կոսմետոլոգը, որպես խորտիկ նախընտելի է ուտել մրգեր, իսկ գինի խմել կարելի է մեկ բաժակից ոչ ավելի։ Նրանք, ովքեր սիրում են գինու հետ շոկոլադ ուտել, պետք է իմանան, որ ալկոհոլի հետ գինու համադրությունը հեշտությամբ կարող է առաջացնել անցանկալի ալերգիկ երեւույթներ։
Լոլիկ
Լոլիկը, տոմատի մածուկը և տոմատի հյութը նույնպես օգնում են պահել մաշկի տոնուսը։ Պոմիդորը, մասնագետի խոսքով, հարուստ է A, C, E վիտամիններով, նաև բետա-կարոտինով։ Տոմատը կարող է պայքարել պիգմետացիայի և սև կետիկների դեմ ու մաշկին հաղորդել առողջ տեսք։ Բայց մասնագետը զգուշացնում է, շաքարով տոմատից ու տոմատի հյութից պետք է խուսափել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում