Իրանի ՊՆ- ն համբուրում է ձեռքերը կորցրած Զինվորի թևը․․․
Վերջերս Իրանի մասին շատ է գրվում ու խոսվում։ Սյունեցիները մեծ հույսեր են կապում Իրանի հետ։ Ակամայից համեմատություն եմ անցկացնում Իրանի ղեկավարությանը մեր ղեկավարության հետ ու ոնց որ հասկանում եմ, թե ինչու ենք մեր հույսը դրել Իրանի կամ այլ երկրների օգնության, գթասրտության վրա։
Ձեռքիս տակ է 2017 թվականի մի լուսանկար։ Ասեմ, որ այն նկարները, որոնք բնութագրում են տվյալ երկրի նկարագիրը, ձեռքիս տակ պահում եմ, ամբողջացնում։ Իրանի այն ժամանակվա պաշտպանության նախարարն է՝ Հոսեյն Դեհքանը։ Նա համբուրում է հայրենիքը պաշտպանելիս ձեռքերը կորցրած Զինվորի թևը։ Պատկերացրեք ձեռքերը կորցրած Զինվորի հոգեվիճակը՝ ինչքա՜ն վստահ ու արժևորված է զգում իրեն։ Այդ երկրում զինվորին այդպես են պատվում։ Անհնար է սեփական զինվորին արժևորող երկիրը իր անվտանգության, ապահովության մասին չմտածի։ Անհնարին է նման երկրի Զինվորն իրեն պատասխանատու չզգա սեփական երկրի սահմանները պաշտպանելու պատվաբեր գործում։
Այս ֆոնի վրա դժվար է չհիշել մեր զոհերի մարմիները, որոնք պարկերը լցված թափված էին հատակին․․․ Դժվար է չհիշել մեր հերոսների հետապնդումներն ու նվաստացումները և հասկանալ, որ այն երկիրը, որը չի սիրում իր Զինվորին, իր սահմանների անվտանգության մասին չի հոգա․․.


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ