Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանն Արեւմուտք տանի. «Комсомольская правда»

Այն, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը փորձելու են օգտագործել բարդ պահը եւ խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար նախկին Միության ամբողջ պարագծում, հասկանալի էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ամենասկզբից։

Թերեւս, այս առումով ամենահարմարը ղարաբաղյան քեյսն է։ 2020թ. 44-օրյա պատերազմից (պատերազմը դադարել է բացառապես շնորհիվ Պուտինի միջնորդական ջանքերի) եւ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո Ղարաբաղում, թեկուզ փուխր, բայց խաղաղություն է տիրել։ Փոխհրաձգությունները եւ տարբեր մասշտաբի միջադեպերը, որոնք տեղի էին ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, ակնհայտորեն ընթանում քաղաքական ճնշման տրամաբանությունում՝ բանակցություններում արդյունքների հասնելու համար, գրել է «Комсомольская правда»-ն։

Բայց, դատելով ըստ ամենայնի, արդեն տեսանելի ապագայում վաղեմի հակամարտության պատմության մեջ նոր շրջադարձ է նշմարվում։

Հոկտեմբերի 10-ին ռուսական թելեգրամ-ալիքներից մեկում հրապարակվել է հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ այսպես կոչված վաշինգտոնյան փաստաթուղթը։ Փաստաթուղթը արեւմտյան միջնորդական առաքելության արդյունքն է եւ, համաձայն տարբեր աղբյուրների, բրյուսելյան եւ փարիզյան բանակցություններից, ինչպես նաեւ Վաշինգտոնում արտաքին գործերի նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո համարվել է ընդունելի թե՛ Ալիեւի, թե՛ Փաշինյանի կողմից։

Դատելով փաստաթղթի բովանդակությունից՝ դրա ստորագրման դեպքում կիրականացվեն միջպետական սահմանների վերջնական սահմանազատման աշխատանքներ, կսկսվեն այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի (արագընթաց մայրուղի, որը պետք է արեւելյան Ադրբեջանի շրջանները Հայաստանի տարածքով կապի Նախիջեւանի հետ) շինարարության աշխատանքները։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է նշանակի մի ինչ-որ «պաշտոնական ներկայացուցչի», որը Ղարաբաղի հայերի այդօրինակ ներկայացուցչի հետ պետք է քննարկի եւ լուծի վերջինների անվտանգության եւ իրավունքների հետ կապված հարցերը։ Որեւէ կարգավիճակ Ղարաբաղի հայերի, առավել եւս՝ չճանաչված ԼՂՀ-ի համար նախատեսված չէ։

Հետաքրքիր է, որ այս փաստաթղթի հրապարակումն առայժմ բողոքի շարժման ոչ մի բռնկում ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում չի առաջացրել։ Չէ՞ որ հասկանալի է, որ իրականում դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի լիակատար անցում ադրբեջանական իրավասության ներքո, իսկ որեւէ «պաշտոնական ներկայացուցչի» ֆորմալ լինելն ադրբեջանցիները չեն էլ թաքցնում. դեռեւս բոլորովին վերջերս Իլհամ Ալիեւը նորից հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ նրանց հետ վարվելու են այդ երկրի Սահմանադրությանը համապատասխան։ Հասկանալի է, որ շուտով Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա։

Եթե գործող հայկական իշխանությունը համաձայնի ընդունել այս փաստաթուղթը (մեր աղբյուրները Հայաստանի կառավարությունում հավաստիացնում են, որ Փաշինյանը վստահ է դրա շուտափույթ ստորագրման անհրաժեշտության մեջ), ապա դա կդառնա Անդրկովկասում տեկտոնական շարժի կատալիզատոր։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտություն ստորագրող Հայաստանին, որը կկորցնի Ղարաբաղը եւ, իբր, դրանով իսկ կազատվի գոյաբանական սպառնալիքներից, պետք չեն լինի ոչ ռուսական ռազմակայանը Գյումրիում, ոչ ռուս խաղաղապահները Ղարաբաղում։ Ավելի քան հասկանալի է, որ հենց սա էլ արեւմտյան մջնորդների իսկական նպատակն է։

Կգնա՞ արդյոք դրան Փաշինյանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագիտական հանրույթի մեծ մասի կարծիքով՝ նա դա կանի օպերատիվ կերպով եւ առանց խղճի խայթի. մինչեւ իշխանության գալը նա հանդես էր գալիս որպես համոզված արեւմտամետ եւ ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու կողմնակից։ Արդյոք՞ դա հուզումներ կառաջացնի Հայաստանում եւ Ղարաբաղում։ Ամենայն հավանականությամբ՝ այո։ 2021թ. ընտրություններում Փաշինյանը պահպանեց իշխանությունն արդարացի աշխարհի, Ղարաբաղը հայկական պահելու եւ ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքն ամրապնդելու կարգախոսներով։ Հայ ընտրողը, որի համբերությունը եւ հանդուրժողականությունը Փաշինյանի անհաջողությունների հանդեպ անսահման են թվում, նրան այդպիսի մանդատ չի տվել եւ կարող է հիշեցնել վարչապետին բոլոր փորձանքները, որոնք տեղի են ունեցել անցած չորս տարիներին։

Բացի այդ, հազիվ թե հայերը մոռացած լինեն նորագույն պատմության դասերը եւ հաստատ հիշում են, թե ինչ կարող է պատահել, երբ մենակ ես մնում՝ անվտանգության չլուծված խնդիրներով՝ Վաշինգտոնի «ազնիվ խոսքի» ներքո։