Առաջարկվում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններն ու հրապարակային կոչերը
Արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Առաջարկվող լրացումները նախատեսում է կատարել Քրեական օրենսգրքի 421-րդ և 422-րդ հոդվածներում, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններին և իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ պետության ինքնիշխանությունը (պետական ինքնիշխանությունը)՝ պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում, այսինքն՝ ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է, և ըստ արդարադատության նախարարության՝ ինքնիշխանությունը քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանության կարիք ունի, որը նախատեսված չէ գործող օրենսգրքով։
Այսպիսով, ըստ առաջարկվող տարբերակի՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ։
Իսկ ինքնիշախնությունից հրաժարվելուն ուղղված կոչերի դեպքում պատիժը կլինի տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հավելենք, որ այս օրենքի նախագիծը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...