«Ո՞չ պադավատապետությանը». Կառավարությունը որոշել է 200 նոր ծառայողական ավտոմեքենա գնել, այդ թվում էլեկտրամոբիլներ
Կառավարությունը նախօրեի իր հերթական նիստում չզեկուցվող հարցերից մեկով սահմանեց ավտոմեքենաների ձեռքբերման առանձնահատկությունները, որով նախատեսվում է պետական մարմինների համար 200 նոր ավտոմեքենաներ ձեռք բերել եւ թարմացնել ավտոպարկը:
Նախագծում նշված է, որ նոր ծառայողական ավտոմեքենաները լինելու են էկոնոմ դասի ներքին այրման շարժիչով և էլեկտրամոբիլներ:
Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Նախատեսվում է տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացում նախապատվությունը տալ էլեկտրոմոբիլներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց ձեռք բերման արդյունքում կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը և կմեղմացվի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ավելին՝ նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը կապահովի ՀՀ պետական կառավարման մարմիններին սպասարկող մեքենաների թվաքանակի զգալի կրճատում»:
2022 թվականի պետական բյուջեով՝ Հայաստանում ծառայողական մեքենաների թիվը 933 է։ Նախագծում հստակեցված չէ, թե նոր գնվող մեքենաներին զուգահեռ այս թիվը որքանով է կրճատվելու, հայտնի չեն նաև տեղեկություններ այն մասին, թե նոր մեքենաները որ կառույցների համար են գնվում, և պետական բյուջեից որքան գումար է դրանց համար վճարվելու։
Միայն նշվում է, որ ՀՀ սեփականությունը հանդիսացող չշահագործվող (անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն) որոշակի քանակությամբ (շուրջ 600) տրանսպորտային միջոցներ հետ է վերցվել համապատասխան մարմիններից և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ դրանք հետագայում օտարելու նպատակով, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական մարմինների համար նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու և ավտոպարկը թարմացնելու։ Նշենք, որ կառավարությունն ակնկալում է այդ մեքենաների օտարումից ստանալ մոտ 200 մլն դրամ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...