Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչներին այլընտրանք է փնտրում․ Էրդողան
Թուրքիան բանակցում է ամերիկյան F-16 կործանիչների այլընտրանքների շուրջ։ ԱՄՆ-ն Անկարայի համար միակ ելքը չէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Այս պահին ԱՄՆ նախագահի վարչակազմի կարծիքը զարգանում է դրական ուղղությամբ։ Իհարկե, Ամերիկան մեզ համար միակ ելքը չէ։ Անհրաժեշտության դեպքում, ինչպես Ս-400 համակարգերի դեպքում, մենք բանակցություններ ենք վարում այլ երկրների հետ։ Մենք այլընտրանքներ ունենք»,-ասել է Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնկան ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել է այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16: Հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում