Վարչական շրջանի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ժամանակ ռեստորան է բացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը նախորդ տարի ռեստորան է բացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի Գյուրջյան փողոցում գտնվող «Հին թաղեր» պանդոկը Մանուկյանը բացել է վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ:
Նա, նշենք, Նորք-Մարաշի, այնուհետեւ Նոր Նորքի թաղապետի պաշտոններն է զբաղեցրել, ինչի ընթացքում էլ՝ 2021-ին, հասցրել է բացել ու շահագործել վերոնշյալ պանդոկը: «Պանդոկը ոչ թե իմը, այլ քրոջս որդունն է: Այն ինձ հետ որեւէ կապ չունի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մանուկյանը: Զարմիկը պանդոկի տնօրեն Արթուր Աբգարյանն է: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հովհաննես Մանուկյանի հիմնադրած «Բաս Վոյաժ» ՍՊԸ-ում վարորդ է աշխատել, այժմ, փաստորեն, պանդոկ է ղեկավարում:
Ի՞նչ է ստացվում. կարող ենք ենթադրել, որ մարդը պաշտոնավարման ժանակահատվածում բիզնես է հիմնում, այն ազգականի անունով գրանցում ու որոշում՝ ինքը դրա հետ որեւէ առնչություն չունի: Տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերեւս այս դեպքի համար էր ասում. «Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...