Լիզ Թրասը չի պատրաստվում հրաժարական տալ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին հայտարարել է նրա ներկայացուցիչը, գրում է Reuters-ը։
Ինքը՝ Թրասը, նախկինում հայտարարել է, որ «մարտնչող» է, այլ ոչ թե «վախկոտ»։
Թրասը փորձում է աջակցություն ստանալ Պահպանողական կուսակցության ներսում այն բանից հետո, երբ ստիպված եղավ հրաժարվել հարկերի զանգվածային կրճատման ծրագրից։
Նա խոստովանել է, որ իր արմատական տնտեսական ծրագրերը «շատ հեռուն են գնացել եւ շատ արագ»:
Սոցհարցումները ցույց են տալիս, որ պահպանողականները մոտ 30 կետով զիջում են հիմնական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությանը, իսկ Թրասի վարկանիշն աղետալի է:
«Ես շատ հստակ ասել եմ, որ ցավում եմ եւ սխալներ եմ թույլ տվել»,-ասել է նա խորհրդարանում։
«Մենք ականատես եղանք գրեթե այն ամենի շրջադարձին, ինչի մասին նա խոստանում էր քարոզարշավի ընթացքում: Կարծում եմ՝ մեզանից շատերը հարց են տալիս՝ ինչի՞ն է հավատում Թրասը եւ ո՞ւմ է պաշտպանում»,-Times Radio-ին ասել է պահպանողական պատգամավոր Սթիվ Դաբլը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...