Լեհաստանը Հարավային Կորեայից K239 Chunmoo ՀԿՌՀ-եր կգնի
Լեհաստանը հարյուրավոր հարավկորեական համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) գնելու համաձայնագիր է ստորագրել՝ Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո ազգային պաշտպանությունն ամրապնդելու ջանքերի ֆոնին, հայտնում է Reuters-ը:
Փոխվարչապետ Մարիուշ Բլաշչակը, որը նաեւ Լեհաստանի պաշտպանության նախարարն է, ասել է, որ K239 Chunmoo համակարգերը համեմատելի են ԱՄՆ-ի արտադրության HIMARS կայանների հետ, որոնցից որոշ քանակություն եւս Լեհաստանը ձեռք է բերում:
Բլաշչակն ասել է, որ Լեհաստանը չի կարող կարճ ժամանակում ստանալ այնքան շատ HIMARS, որքան կցանկանար, ուստի նա դիմել է Հարավային Կորեայում «վստահելի գործընկերոջը, մեր բարեկամներին»՝ 288 հատ Chunmoo արձակման կայաններ գնելու համար:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լի Չոն Սոպը հայտարարել է, որ գործարքը երկու երկրների միջեւ համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացնում:
Հուլիսին եւ սեպտեմբերին Լեհաստանը Հարավային Կորեայից միլիարդավոր դոլարների տանկերի, հաուբիցների եւ կործանիչների մատակարարման պայմանագիր է ստորագրել։ Բլաշչակի խոսքով՝ տանկերի ու հաուբիցների մատակարարումն արդեն սկսվել է։
Սպասվում է, որ շարժական կայանները կառաքվեն հաջորդ տարի եւ կտեղակայվեն լեհական արտադրության Jelcz բեռնատարների վրա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...