Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի էլիտար ստորաբաժանումները ցուցադրական զորավարժանք են իրականացրել
Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում Վազիանիի զորադաշտում ցուցադրական զորավարժանք են կատարել։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
«Այսօր տեղի են ունեցել ցուցադրական զորավարժություններ, որոնց մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի էլիտար ստորաբաժանումները եւ իրականացրել են ռազմական գործողություն։ Այդօրինակ զորավարժությունները նպաստում են երկրների հատուկ ուժերի համատեղելիության բարձրացմանը եւ փորձի փոխանակմանը, ինչը կարեւոր է մեր տարածաշրջանի մարտահրավերների համատեքստում»,- մամուլի ծառայությունը մեջբերել է Վրաստանի Հատուկ գործողությունների ուժերի փոխհրամանատար Գեորգի Շերազադիշվիլու խոսքերը։
Երեք երկրների զինվորականները ցուցադրական զորավարժությունների ժամանակ իրականացրել են պարաշյուտով թռիչքներ ուսումնական Ան-2 ինքնաթիռից, օդից մատակարարման գործողություն, զրահատեխնիկայով գրոհ օբյեկտի դեմ, ինչպես նաեւ շինության գրավում, ավելացրել են պաշտպանության նախարարությունում։
«Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները, որոնք անցկացվում են Վրաստանում, սկսվել են հոկտեմբերի 11-ից։ Զորավարժություններն ամենամյա են եւ իրականացվում են փոխատեղման սկզբունքով։ Անցած տարի դրանք տեղի են ունեցել Թուրքիայում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում