Հայաստանում հակադիր կարծիք արտահայտող գործչին ծեծում են. Փաշինյանը խաբել է. մաս 115
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք խնդիր ենք մեր առաջ դրել, որ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն»: Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի դեկտեմբերի 12-ին: Գրեթե երկու տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, իր տան բակում ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Երկու տարի առաջ Փաշինյանը նաեւ ասում էր, որ Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության. «Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման թեկուզ տեղային ճանապարհով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները, եւ այլն։ Որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»։ Ավելին՝ Փաշինյանը նաեւ կարեւորում եւ ընդգծում էր, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի։ «Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որեւէ կոնվենցիայից՝ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի», – եզրափակել էր նա։
Այժմ ունենք մի իրավիճակ, երբ իշխանություններին հակադիր կարծիք արտահայտող գործիչը ծեծի է ենթարկվել իր տան բակում, իսկ իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանը, լուռ են: Դատապարտող որեւէ հայտարարություն իշխանությունը չի հնչեցրել, մինչ օրվա ավարտը դեռ իրավապահներն էլ չէին պարզել՝ ովքեր են եղել ծեծողները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...