Ուկրաինայում պատերազմը կարող է դադարեցվել մեկ շաբաթում. Lուկաշենկո
Ուկրաինայում պատերազմը կարող է դադարեցվել մեկ շաբաթում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Եթե հասկանում եք եւ համաձայն եք, որ վաղը պետք է նստել սեղանի շուրջ եւ պայմանավորվել, հավատացեք, մեկ շաբաթվա ընթացքում կպայմանավորվենք․․․Պատերազմը միշտ էլ վատ է: Հետո կպարզենք, թե ով է մեղավոր։ Ամեն օր մարդիկ են մահանում։ Եկեք դադարեցնենք պատերազմը եւ պայմանավորվենք»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը սկսվել է, բայց հետո դադարեցվել։ «Զելենսկին արգելել է բանակցություններ վարել։ Նա ինքնուրույն չէ։ Իսկ այսօր ֆեյքեր են տարածվում, մեղադրում միմյանց։ Հազարավոր մարդիկ են ամեն օր մահանում, այդ թվում՝ անմեղ քաղաքացիական անձինք։ Ուստի եկեք դադարեցնենք այս հակամարտությունը»,-հորդորել է Լուկաշենկոն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...