Իրանում տեղ չկա թավշյա կամ գունավոր հեղաշրջումների համար․ Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրանում տեղ չկա թավշյա կամ գունավոր հեղաշրջումների համար։ Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա դատապարտել է Արեւմուտքին՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում ոստիկանական դաժանությունների նկատմամբ անգործության համար։
Մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ արտգործնախարարն ասել է. «Մահսա Ամինիի մահը ցավալի է։ Այս կապակցությամբ դատաբժշկական կազմակերպությունը՝ զգալի թվով բժիշկ-մասնագետների եւ փորձագետների հովանավորությամբ, ներկայացրել է ճշգրիտ եւ գիտական զեկույց։ Մինչդեռ դատաքննությունն ընթանում է։ Իհարկե, այս դեպքը պատրվակ է որոշ արեւմտյան պաշտոնյաների համար։ Հարցն այն է, թե ինչ է արել Արեւմուտքը՝ Կանադայում եւ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կանանց եւ երեխաների սպանությունների հարյուրավոր դեպքերը հետաքննելու համար»,-նշել է նա։
Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը վայելում է ժողովրդի հզոր աջակցությունը։ «Իրանում տեղ չկա գունավոր կամ թավշյա պետական հեղաշրջման համար։ Իրանը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության խարիսխն է»,-հավելել է նա։
Իր հերթին, Բորելը նշել է, որ գոհ է ԳՀՀԾ-ի վերականգնման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացից եւ ընդգծել է Թեհրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցության կարեւորությունը: Նա Իրան-ԱՄՆ գերիների փոխանակումն անվանել է քայլ առաջ՝ համաձայնության հասնելու ջանքերում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում