Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գիծ կհիմնի
Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գիծ կհիմնիԼ Այս մասին հայտարարել է Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայման-Փաքը, գրում է Mehr-ը։
Նա հայտնել է, որ իրանական առաջատար ավտոարտադրողը, ինչպես նաեւ հայ ներդրողն իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ձեռնարկությունում մեքենաների արտադրության գիծ գործարկել, հարցը մշակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Իրանի արդյունաբերության նախարարության կողմից։
Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի մասնավոր հատվածը մեքենաներ է գնում Իրանից եւ մատակարարում իր ներքին շուկա։
Նրա խոսքով՝ Հայաստան արտահանվող բոլոր իրանական մեքենաներն ամբողջությամբ արտադրված են Iran Khodro Group-ի կողմից։ Նա հավելել է, որ մինչ այժմ Հայաստանը պատվիրել է մոտ 200 մեքենա։
Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության երկրների թվում է, որոնք առեւտրային տուրքեր չեն վճարում այդ երկրներին։ Երկրի համար ստեղծվել են համապատասխան հնարավորություններ՝ ԵԱՏՄ շուկաներ բարձրորակ մեքենաներ արտահանելու համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում