Արձագանքը չի ուշացել. նորից «դեղին քարտ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը, ՏԻՄ-երը, այլ հաստատություններ ու ոլորտներ «գրավելու» տոտալ ջանքերից, ողջ կրթական համակարգը կուսակցականացնելուց հետո ՀՀ իշխանություններն անցան ԿԸՀ-ին ու ԲԴԽ-ին: Ընդ որում, այս անկախ համարվող կառույցների նախագահներ ընտրվեցին հենց քպականներ, ինչը փորձագիտական շրջանակներում համոզմունք է ձևավորել, որ այդ միավորների անկախության և օբյեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարղ:
Իր ողջ ընդդիմադիր գործունեության ժամանակ նախկին իշխանություններին քննադատած Նիկոլ Փաշինյանն այսօր իրականացնում է անհամեմատ ավելի ոչ դեմոկրատական քաղաքականություն: «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես վերջին այս «նշանակումների» հետ կապված միջազգային արձագանքը չի ուշացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղի ունեցած այս գործընթացների վերաբերյալ իր հատուկ կարծիքն է հայտնել Վենետիկի հանձնաժողովը՝ հանդես գալով բավական կոշտ քննադատությամբ։
Մասնավորաբար, թերթի տեղեկություններով, հանձնաժողովը դատապարտել և ոչ ժողովրդավարական քայլ է համարել ՀՀ իշխանությունների նմանօրինակ վարքագիծը՝ ավտորիտարիզմի ակնարկներ անելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...