Վիճաբանություն, կրակոցներ ռեստորանային համալիրի մոտ․ կա 3 ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արարատի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արտաշատ-Մասիս ճանապարհին հարակից ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում նրանցից մեկի կանչով նշված վայր են ժամանել երկու անձ: Մոտենալով երիտասարդներին՝ նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել, որից հետո նստելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել են:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակի 3 հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր, վերցվել է հիշյալ ռեստորանային համալիրի տարածքի տեսանկարահանող սարքերի հիշողության պահպանման սարքը, հարցաքննվել են մի շարք անձինք:
Քրեական վարույթի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց շրջանակը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...