Ընդդիմության բոյկոտը չընդունող ՔՊ-ն բոյկոտում է. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 112
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․Օրերս Ալավերդի խոշորացված համայնքում նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր գումարվել, որի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ ընտրվեց։ Ընտրության արդյունքներից ու հետընտրական «Ապրելու երկիր»-ՀԱԿ կոալիցիայից դժգոհ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ավագանու առաջին նիստը բոյկոտել ու չէին ներկայացել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա յուրայինները մեկ անգամ չէ, որ խոսել, քննադատել ու դատափետել են խորհրդարանական ընդդիմության՝ մայիսից սկսած բոյկոտը՝ ասելով, թե ընդդիմությունն ԱԺ նիստերի մասնակցելով էլ կարող է իր բողոքն ու ցասումը տեղ հասցնել։ Եթե խորհրդարանական ընդդիմության բոյկոտը պատճառաբանված է, լուրջ հիմքեր ունի, ապա ՔՊ-ի՝ Ալավերդիում համայնքապետ ընտրելու նիստին չմասնակցելը պարզապես երեխայական կամակորություն է։ Ժողովրդավարության մասին օրուգիշեր ասք ասող իշխանությունը, փաստորեն, դեմոկրատիան միայն իրեն հարմար ձեւով ու սեփական ափսեի մեջ է պատկերացնում, իսկ ընդդիմադիրների՝ ԱԺ նիստերը բոյկոտելը քննադատելով` Փաշինյանը հերթական անգամ շեղել ու խաբել է մարդկանց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...