Ի՞նչ ազդեցություն է թողնում ծիծաղը մեզ վրա
Գիտնականները պնդում են են՝ ծիծաղը ներքին աերոբիկա է: Երբ մարդ ծիծաղում է, ժպտում է, քրքջում, լավանում է սրտի աշխատանքը, արյունը հարստանում է թթվածնով, իսկ ավելորդ կալորիաներն ավելի արագ են այրվում:
Պարզվում է՝ անգամ երբ այնքան էլ ուրախ չենք, բայց ստիպված կեղծ ժպտում ենք, մեխանիզմն աշխատում է, և «հոգիդ թեթևանում է»: Ուսունասիրողների կարծիքով ծիծաղը մարդկանց կողմից արտադրվող «հասարակական ռեֆլեքս» է, քանի որ ծիծաղող կամ ժպտացող մարդ տեսնելիս մյուսների տրամադրությունը նույնպես դեպի լավն է գնում:
Ամերիկացի հետազոտողները ծիծաղի համակարգչային մոդել են ստեղծել, որի վրա ցույց են տալիս թե ինչ ազդեցություն է ունենում այն մեր օրգանիզմի վրա: Ծիծաղը, ինչպես ցույց են տալիս նրանց հետազոտությունները, հատկապես դրական է ազդում նյարդային համակարգի վրա, բարելավում է ուղեղի աշխատանքն ու հանում լարվածությունը:
Ծիծաղը լավ է անդրադառնում նաև սրտի աշխատանքի վրա: Այդ եզրակացությանն են եկել Մերիլենդ նահանգի հայտնի բժշկական կենտրոնի սրտաբանները: Գիտնականնները համեմատել են մի խումբ առողջների և սրտի հիվանդություն ունեցող մարդկանց: Պարզվել է, որ սրտանոթային հիվանդություններ ունեցողների 40 տոկոսը ավելի քիչ է ծիծաղում, քան նույն տարիքի, բայց առանց սրտանոթային հիվանդությունների մարդիկ:
Աղբյուրը` Doctors.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում