Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Փաշինյանը թաղում է արցախյան հարցը. Գեղամ Մանուկյան
Երեկվանից ռուսական տելեգրամյան ալիքները գրում են այն մասին, որ հրապարակել են փաստաթուղթ, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի հետ։ Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։
Yerevan.Today-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով փաստաթղթին, ասել է.
«Հրապարակված փաստաթղթի հավաստիության, ոչ հավաստիության մասին մեկ օր շարունակ իշխանությունները լռում են և ենթադրելի է, որ ուղղակի իրական փաստաթղթի նախագիծն է, որ բացահայտվել է»:
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների հայտարարություններին, որ Հայաստանը չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը և այն մասին, որ Սյունիքի այն հատվածները, որտեղ ադրբեջանական հենակետեր կան, հայկական չեն, պատգամավորն ընդգծում է.
«Սա վկայում է մեկ բան՝ իշխանությունն այն, ինչ զգուշացնում էինք, ինչի մասին բղավում էինք, որ այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, արցախահայության իրավուքնների պաշտպանության գործից, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Նիկոլ Փաշինյանը հավասարազոր թաղում է ամբողջ Արցախյան հարցը, արցախահայության իրավունքները ոտնատակ է տալիս»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում