Կրակոցներ Երևանում՝ «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակովի պողոտա 2 հասցեում գտնվող «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ կրակոցներն արձակել է Երևանի բնակիչ 23-ամյա Կառլեն Ն․-ն, ում րոպեների ընթացքում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են Նորագյուղ թաղամասում, իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Փաստերի ճնշման տակ Կառլեն Ն․-ն խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել, իսկ ավտոմեքենայի սրահից էլ ներկայացրել է «Վալտեր» տեսակի ատրճանակը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը պատկանում է Կառլեն Ն․-ի հորը։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ»,-գրել է կայքը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...