Կիեւը եւ Բաքուն շարունակում են ռազմական համագործակցությունը
Կիեւն ու Բաքուն շարունակում են համագործակցել ռազմական ոլորտում՝ չնայած ակտիվ ռազմական գործողություններին Ուկրաինայի մասնակցությանը։ Այս մասին հայտնում է «Միլիտարիստ» Telegram-ալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
«Ընդ որում, այս աշխատանքը կոնկրետ բնույթ է կրում, օրինակ՝ Ադրբեջանի ՊՆ Chaz Industrial Association ընկերությունը պայմանագիր է կնքել Ուկրաինային ВК-3 ավիառումբեր մատակարարելու մասին, որոնք թուրքական QFAB-250LG ավիառումբերի մերձավոր անալոգն են։ Ռումբերի առնվազն մեկ խմբաքանակ արդեն առաքվել է պատվիրատուին, եւ առաքումն իրականացրել է ուկրաինական «Մերիդիան» ընկերությունը՝ Խարտումով եւ այնուհետեւ Լեհաստանով («Ժեշուվ» ավիաբազայով), որտեղից ռումբերն առաքվել են Ուկրաինայի տարածք։
Հայտնի է նաեւ, որ ամռանը ադրբեջանական «Ջիհազ» ՀԿ-ն Ուկրաինայի զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել 120 մմ տրամաչափի ականների, «Գրադ» ԶՀՀ-ների, 7,62x39 եւ 5,45x39 տրամաչափի փամփուշտների, ինչպես նաեւ խորհրդային արտադրության ազատ ընկնող FAB-250 եւ FAB-500 ռումբերի մատակարարման մասին: Գործարքում միջնորդ է հանդես գալիս ադրբեջանական «Արազ» ընկերությունը, ապրանքների առաքումն իրականացվում է Սուդանի, ինչպես նաեւ Ուկրաինային սահմանակից ՆԱՏՕ-ի երկրների տարածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...