«Զանգել է մորն ու ասել՝ մամ ջան չմտածես, անպայման քեզ գրկելու եմ». անհետ կորածի հարազատ
Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանը, ով այսօր համարվում է անհետ կորած, սեպտեմբերի 14-ին զանգել է մորն ասել՝ Մամ ջան, անպայման գալու եմ, չմտածես, ձեզ գրկելու եմ, ձեզ հետ եմ լինելու: Այս մասին ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պատմեց նրանց մտերիմ հրեւանուհին Ռուզաննա Կարապետյանը:
«Թող Աստված հեռու պահի պատերազմներից, չէի պատկերացնում, որ մեր կաշվի վրա պետք է զգանք այս ամենը: Մեկ էլ սեպտեմբերի 15-ի առավոտյան է զանգել մորը, միայն հասցրել է ասել՝ «Մամ ջան, հլը լսի..» ու կապ խզվել է: Իր մայրը այս 25 օրում դարձել է մի 70 տարեկան կին: Ինքն իր երեխուն է ուզում, ուրիշ ոչ մի բան չի ուզում: Մենք կարող ենք կտրուկ քայլեր էլ անել, Արմավիրի մարզի ճանապարհները փակել, հասնի դրան, ամբողջ գյուղը ամբողջ տարածաշրջանը պատրաստ է: Մեր գյուղից՝ Լուսագյուղից 11 ծառայող ունենք: բոլոր երեխեքն էլ մերն են, Այսօր կոնկրետ ինձ համար եկեղեցին «Եռաբլուրն» է:
Մենք այսօր գիտենք, որ մեր երեխեն վիրավոր է մի քանի տեղից: Ինչքա՞ն պետք է դիմանա, կամ արդյոք դիմանում է: Մենք իր մորն ի՞նչ ասենք: Ամեն օր հարցնում է՝ Ռուզան, իմ տղեն կա՞: Ասում եմ՝ կա, ո՞նց չկա, ինքը ճարպիկ է, կդիմանա, չմտածես: Մորը ՞նց կասես՝ կարող է եւ չդիմանա»,-ասաց նա՝ հավելելով, որ զանգելու ժ-մանակ արդեն Վահեն Վիրավոր է եղել:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինվորի՝ ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք նշում են, որ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 13-ից չկա, հարազատները տեղը գիտեն, բայց ՊՆ-ից ասել են, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ այդ հատվածին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում