Կիեւում եւ այլ քաղաքներում հայտարարել են կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների մասին
Կիեւում օդային տագնապի հայտարարումից հետո որոտացել են մի քանի պայթյուններ։ Նախնական տվյալներով՝ Շեւչենկոյի շրջանում, հրթիռային հարվածի հետեւանքով, զոհվել է 8 մարդ, եւս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Կիեւում կենտրոնացված հրետակոծության պատճառով մետրոն կանգ է առել։ Բոլոր կայարաններն աշխատում են որպես ապաստարաններ։
Գնացքների երթեւեկությունը դադարեցվել է Կիեւի մետրոպոլիտենի բոլոր ուղղություններում։ Այս մասին նշվել է Կիեւի քաղաքային պետական աշխատակազմում, տեղեկացրել է «Ուկրինֆորմ»-ը։ Միեւնույն ժամանակ, ստորգետնյա կայարաններն աշխատում են որպես ապաստարաններ։
Կիեւում հրթիռային հարվածների հետեւանքով վնասվել են ֆիլհարմոնիայի, Խանենկոյի եւ Շեւչենկոյի թանգարանների շենքերը։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։
Լվովում ռուսաստանցիների կենտրոնացված գրոհների պատճառով խափանվել է բջջային կապը։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։ «Բջջային կապի խափանումները քաղաքում ժամանակավոր են։ Օպերատորն ասում է, որ հիմա կվերականգնի»,- նշել է նա։
Գրանցվել են հարվածներ էներգետիկ ենթակառուցվածքին։ Այս մասին տեղեկացրել է Լվովի քաղաքային աշխատակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Խարկովում նախնական գրանցվել է երեք «գրոհ»։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ «Հարվածը հասցվել է էներգետիկ ենթակառուցվածքին։ Քաղաքի մի քանի շրջաններում լույսն անջատվել է, չկա ջրամատակարարում»,- նշել է նա։
Պայթյունների շարք է տեղի ունեցել նաեւ Դնեպրում։ Պարբերականներից մեկի տվյալներով՝ գրանցվել է «գրոհ» քաղաքի բնակելի թաղամասի դեմ։ Տեղեկացվել է պայթյունների մասին Ժիտոմիրում եւ Կիեւում։ Պայթյուններ են որոտացել նաեւ Տերնոպոլում։ Խմելնիցկիի ղեկավարը հայտարարել է, որ մարզում աշխատում է ՀՕՊ-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է հոկտեմբերի 10-ի առավոտյան Ուկրաինայի դեմ ձեռնարկված գրոհները։ «Լիածավալ պատերազմի 229-րդ օր։ 229-րդ օրը մեզ փորձում են ոչնչացնել եւ ջնջել երկրի երեսից։ Մի խոսքով։ Ոչնչացնել մեր մարդկանց, որոնք քնած են տանը Զապորոժիեում։ Սպանել մարդկանց, որոնք գնում են աշխատանքի Դնեպրում եւ Կիեում։ Կան հրթիռակոծումներ։ Ցավոք, կան զոհեր եւ վիրավորներ։ Շատ եմ խնդրում. դուրս մի եկեք ապաստարաններից։ Խնայեք ձեզ եւ ձեր հարազատներին։ Պինդ ենք ու ուժեղ ենք լինելու»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում