Օրենսդիր մարմնի այսպիսի դեգրադացիա անգամ Շմայսի ու Լֆիկի ժամանակներում չի եղել
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին մեկնարկած հերթական նստաշրջանը սպառվեց մեկ օրում։ Չնայած օրակարգում 20 նախագիծ էր ընդգրկված, սակայն ՔՊ-ականները, օգտվելով ընդդիմության բացակայությունից, նոն-ստոպ ռեժիմով, առանց առարկությունների ու ձգձգելու, արագ «քննարկեցին» նախագծերը։ Իսկ երեկ առավոտյան քվեարկեցին՝ ավարտելով ԱԺ աշխատանքները։
Հիշեցնենք․ օրակարգում ընդգրկված էին զենքի շրջանառության կարգավորման, քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացման, պետական տուրքի, փաստաբանության, ոստիկանության, զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին եւ այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխություններ ու լրացումներ։ Փաստացի, այսօր ԱԺ-ի անունը կա` ամանում չկա։ Նկատենք նաեւ, որ իշխանական պատգամավորները նախկին դրայվով չեն ներկայանում նիստերին․ խորհրդարանում նրանց հիմնական առաքելությունն ընդդիմադիրներին բշտելն ու «ռազբորկաներ» անելն է` շեֆին դուր գալու նպատակով, սակայն հիմա ընդդիմությունը չկա` «ռազբորկաներն» էլ չկան, գալիս` ներկա են գրվում ու հեռանում: Իսկ նախագծերի քննարկումներին հազիվ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ են մասնակցում։ Օրենսդիր մարմնի այսպիսի դեգրադացիա անգամ Շմայսի ու Լֆիկի ժամանակներում չի եղել»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...