Եվրախորհրդարանի պատգամավորները զայրացրել են Ժոզեպ Բորելին ադրբեջանական գազի եւ հայերի արյան մասին հարցերով
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անհարմար վիճակում է հայտնվել Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։
Եվրոպացի խորհրդարանականները հարցեր բարձրացրել ԵՄ երկակի ստանդարտների մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, ադրբեջանական գազից հրաժարվելու կոչեր են հնչել՝ հաշվի առնելով այն, որ նա, որպես ագրեսոր երկիր, միայն ուժն է հասկանում, եւ ԵՄ-ն պետք է գնա այս ճանապարհով եւ ուժ ցույց տա։ Պատգամավորներից մեկն ասել է, որ ԵՄ ղեկավարության համար ադրբեջանական գազն ավելի կարեւոր է, քան հայերի արյունը։ Բորելը վրդովվել է այդ համեմատությունից, որը նա անվանել է «աբսուրդ»՝ կոչ անելով օրենսդիրներին հարցեր տալ:
Միաժամանակ, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ԵՄ-ն նման միջնորդի դեր խաղալ Հարավային Կովկասում կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու համար, Բորելը ասել է. «Հուսով եմ, բայց չեմ կարող դա երաշխավորել»։
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք քննարկել Բաքվի դեմ պատժամիջոցները, դիվանագետն ասել է. «Որքանով ես գիտեմ, ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը չի բարձրացրել այդ հարցը: Իսկ, ինչպես գիտեք, պատժամիջոցների հարցը պետք է բարձրացնեն անդամ երկրները»։
Այն հարցին, թե դատապարտո՞ւմ է արդյոք նա անզեն հայ գերիներին գնդակահարած ադրբեջանցի զինվորականների ռազմական հանցագործությունները, Բորելը պատասխանել է. «Իհարկե, ես միշտ դատապարտում եմ ռազմական հանցագործությունները, անկախ նրանից, թե որտեղ եւ ում կողմից են դրանք կատարվել: Ես միշտ դատապարտել եմ մարդու իրավունքների խախտումները… Մենք կոչ ենք արել հետաքննել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Սարսափելի տեսանյութեր են, եւ, իհարկե, հետաքննություն են պահանջում։ Եվ Ադրբեջանն ասել է, որ կանի դա։ Դուք կարող եք կասկածներ ունենալ դրա արդյունքների վերաբերյալ, բայց Ադրբեջանն ասել է, որ հետաքննում է այդ դեպքերը։ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն նույնպես հայտարարել են, որ պատրաստ են հետաքննել: Մենք ասել ենք, որ դա հարձակում է Հայաստանի տարածքի վրա, եւ ադրբեջանական զորքերը գրավել են Հայաստանի տարածքի մի մասը, եւ կոչ ենք արել դուրս բերել զորքերը։ Մենք մեզանից կախված ամեն ինչ արել ենք իրավիճակը կարգավորելու համար։ Բնականաբար, մենք հայտարարել ենք մարդու իրավունքների ոտնահարման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Էլ ի՞նչ եք ուզում, որ ասեմ։ Իհարկե, կարող եմ վրդովմունք հայտնել, բայց ի՞նչ եք ուզում, որ ես անեմ»։
Խոսելով Թուրքիայի դերի մասին՝ Բորելը նշել է, որ ԵՄ-ն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ փորձելով ազդել Թուրքիայի դիրքորոշման վրա։ «Թուրքիան, իհարկե, շարունակում է օգնել Ադրբեջանին, եւ նա կարող է օգտագործել իր ազդեցությունը երկու երկրների հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար եւ դրական դեր խաղալ երկու երկրների միջեւ երկխոսության հաստատման գործում՝ հանուն բոլոր այն մարդկանց շահերի, որոնք տուժել են պատերազմից»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...