Ավստրալիայում դատարանը կքննի խորհրդարանում սեռական բռնության մասին հայցերը
Ավստրալիայում սկսվել է ազգային խորհրդարանում սեռական ոտնձգության հայցով դատավարություն, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Լիբերալ կուսակցության նախկին աշխատակից Բրյուս Լերմանն իրեն մեղավոր չի ճանաչում Կանբերայում, խորհրդարանի շենքում 2019թ. մարտին նախկին գործընկերուհու՝ Բրիթանի Հիգինսի հանդեպ, առանց նրա համաձայնության, ինտիմ բնույթի գործողությունների կատարման մեջ։
Ենթադրվող հարձակումը, ԶԼՄ-ի տվյալով, տեղի է ունեցել պաշտպանության նախկին նախարարի աշխատասենյակում։ Դա քննադատության եւ հարցերի առիթ է տվել երկրի քաղաքական կենտրոնում անվտանգության մակարդակի վերաբերյալ։
Ինչպես սպասվում է, վկաների մեջ կարող են լինել քաղաքական գործիչներ, անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ այն լրագրողները, որոնք հանրությանն են ներկայացրել այս պատմությունը անցած տարվա փետրվարին, երբ Հիգինսը հրապարակել էր մեղադրանքը։
Առանց համաձայնության սեռական ոտնձգության մեղադրանքը ենթադրում է 12 տարվա բանտարկություն։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...