Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 4-ին ընդհանուր առմամբ ավելի քան 40 չվերթ է հետաձգվել ու չեղյալ հայտարարվել: Զանգվածային ուշացումների մասին հաղորդում է «Յանդեքս. Ժամանակացույց» ծառայությունը։
Այսպես, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 6 չվերթ, ևս 11-ը չեղյալ է հայտարարվել։ «Վնուկովոյում» 7 մեկնում է հետաձգվել, 11-ը չեղարկվել է։ «Շերեմետևոյում» հետաձգվել է ևս 6 չվերթ։ Ընդհանուր առմամբ չվացուցակի փոփոխություններն անդրադարձել են 41 չվերթի վրա։
Ժուկովսկում թռիչքների հետաձգումների և չեղարկման մասին տվյալներ չկան։ Տասնյակ ինքնաթիռների թռիչքի ժամանակի փոփոխության պատճառները չեն հաղորդվում։
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հերթական անգամ երկարաձգել է Ռուսաստանի հարավի ու կենտրոնական մասի օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը մինչև հոկտեմբերի 10-ը: Սահմանափակումներն անդրադարձել են երկրի 11՝ Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի և այլ քաղաքների օդանավակայանների։
Աղբյուրը՝ armeniasputnik.am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...