Մենք պետք է երկար մտածենք, թե հետո ինչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, անպայման քննարկելու է Ռուսաստանի ու Հայաստանի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը:
«Քննարկելու եմ եւ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, եւ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է եւ մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» պատասխանը չունենք»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը» հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Գիտեք ինչ, եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետեւ շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն, ընդհանրապես, որոշում կայացնի՝ դուրս գալ Հայաստանից: Որովհետեւ այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ նույն կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Բայց միաժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու եւ դրան ինչ է հետեւելու: Բայց այն, որ այո, խնդիր կա, միանշանակ է: Այդ մասին ես խոսելու եմ եւ պնդելու եմ իմ հայտարարությունները, որոնք արել եմ Հանրային հեռուստատեսության եթերում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...