Սալիվանը Ստամբուլում Էրդողանի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցությունները
ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինի հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Նրանք քննարկել են Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինային ցուցաբերվող շարունակական աջակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձի դատապարտումը:
«Սալիվանը գովել է Թուրքիային՝ պարենային գլոբալ անվտանգության բարելավմանն ուղղված ջանքերի համար, ինչը նպաստել է ուկրաինական հացահատիկի արտահանմանը, եւ դիվանագիտական աշխատանքի համար՝ ազատելու ուկրաինացի ռազմագերիներին եւ Ռուսաստանի կողմից պահվող ԱՄՆ երկու քաղաքացիներին: Նրանք նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին աջակցությունը, երկխոսության եւ դիվանագիտության կարեւորությունը Արեւելյան Միջերկրական ծովում առկա տարաձայնությունները լուծելու համար, ինչպես նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առկա առաջընթացը», - հայտնել է Սպիտակ տունը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում