Զորահավաքի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ զորակոչի մեկնարկը՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում, տեղափոխվել է նոյեմբերի 1-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է զինկոմիսարիատների ծանրաբեռնվածության պատճառով։
Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ զորակոչը հետաձգելու որոշումը կօգնի թուլացնել մոբիլիզացված քաղաքացիների և ժամկետային զինծառայողների հոսքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդումա է ներկայացվել բազմազավակ հայրերի զորահավաքից տարկետման մասին օրենքի նախագիծը։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել, նույն օրը համապատասխան հրամանագիր է ստորագրվել։ Երկրի ղեկավարի խոսքով՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։
Այնուհետև պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն բացատրել է, որ մասնակի մոբիլիզացիա, առաջին հերթին, անհրաժեշտ է տարածքները և 1000 կիլոմետրանոց շփման գիծը վերահսկելու համար։ Նա հավելել է, որ զորակոչվելու է 300 հազար պահեստազորի անդամ։ Շոյգուն նաև ասել է, որ զորահավաքը չի տարածվի համալսարանի ուսանողների և ժամկետային զինծառայողների վրա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...