ՀԱՊԿ-ի բոլոր երկրները Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ (տեսանյութ)
ՀԱՊԿ-ի բոլոր երկրները Ադրբեջանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի։ Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ և մտածել, որ այս վիճակում Ռուսաստանը կարող է ռազմական գործողություներ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետություններ կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Այդ ազդեցության լծակներն այսօր Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։ ՀԱՊԿ-ն ընդհանրապես ազդելու հնարավորություն չունի։ Չի լինելու դա»,-նշեց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Թուրքիայի վրա այսօր ազդեցություն չունեն ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն։ «Էդողանի վար ընդհանրապես ոչ մեկը ազդեցություն չունի։ Ինքը «մաստեր կլասս» է ցույց տալիս ազգային շահերի պաշտպանության գործում։ Անտեսելով բոլոր կարգի ճնշումները՝ Էդողանն անում է այն, ինչ համարում է ճիշտ Թուրքիայի ազգային շահերի համար»,-նշեց Քոչարյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում