Բանանը եւ ավոկադոն կարող են պաշտպանել սրտի ինֆարկտից եւ ինսուլտից
Բավական է օրական մեկ բանան կամ մեկ ավոկադո ավելի ուտել, որպեսզի զգալիորեն նվազի սրտի ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը: Այս մասին հայտնում են Ալաբամայի համալսարանի գիտնականները:
Ամբողջ հարցն այն է, որ բանանը եւ ավոկադոն հարուստ են կալիումով, որը պահպանում է անոթների առաձգականությունը: Հետազոտողների ենթադրությամբ՝ կալիումն ազդում է նույնիսկ գեների վրա, որոնք կապված են անոթների առաձգականության հետ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ երբ անոթներն առաձգականությունից զրկվում են, ինֆարկտի եւ կաթվածի հավանականությունը մեծանում է:
Մասնագետները նոր հետազոտությունն անցկացրել են մկների վրա, որոնք ճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգի պատճառով սիրտ-անոթային հիվանդությունների հակվածություն ունեին: Կրծողները ստացել են քիչ, բավարար կամ մեծ քանակությամբ կալիում: Կալիումի ցածր մակարդակով սննդակարգի հետեւանքով փորձակենդանիների անոթների առաձգականության կորուստ է գրանցվել: Մեծ քանակությամբ կալիում ստացած մկների մոտ առաձգականության կորուստն այդքան էական չի եղել: Այն կրծողների աորտան, որոնց սննդակագում ավելի շատ է կալիում պարունակվել, ավելի առաձգական էր:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում