Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը
Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին ոչնչացրել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համալիրի կառավարման վերերկրյա կայանը Դնեպրոպետրովսկի մարզում, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում օպերատիվ-տակտիկական եւ բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի եւ հրետանու հարվածներով խոցվել է ուկրաինական զորքերի կառավարման վեց կետ Շչուրովո, Սոլեդար, Բախմուտսկոյե, Վերխնեկամենսկոյե, Արտյոմովսկ (բոլորը՝ ԴԺՀ) եւ Խերսոնի մարզի Սուխոյ Ստավոկ բնակավայրերում, ինչպես նաեւ 62 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ եւ զինտեխնիկա 184 շրջաններում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչնչացվել են զինամթերքի եւ հրթիռահրետանային սպառազինության երեք պահեստ Խարկովի մարզի Մոնաչինովկա, Կուպյանսկ բնակավայրերում եւ Բրուսին երկաթուղային կայարանը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Դնեպրոպետրովսկի մարզի Լոզովատկա բնակավայրում ոչնչացվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառավարման վերերկրյա կայանը,- նշվել է նախարարության ամփոփագրում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...