Ադրբեջանցիները թալանել են Փառուխը
Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում վեց ամիս է՝ անսովոր լռություն է։ 2022թ. մարտի 24-ից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժելով գյուղ՝ դիրքավորվեցին Քարագլուխ կոչվող բարձունքին, գյուղը դատարկվեց։ Դրանից հետո միայն գյուղապետը՝ Վարդան Միքայելյանն է երկու անգամ եղել գյուղում, այն էլ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
«Ադրբեջանցիների ներխուժումից հետո մի երկու անգամ գնացել եմ գյուղ`խաղաղապահների հետ, բայց գյուղում ոչ մի բան էլ չկար, լրիվ թալանել, տարել էին ադրբեջանցիները։ Ոչինչ չենք հասցրել հանել տներից։ Հիմա չեն էլ թույլատրում գյուղ մտնել, բայց որքանով տեղյակ եմ՝ ոչ մի փոփոխություն չի եղել, ոնց կար, էդպես էլ մնում է. խաղաղապահներն են լինում գյուղում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գյուղապետը։
Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման պատճառով գյուղացիները նաև ցորենի ամբողջ բերքն են կորցրել։ Շուրջ 30 հա ցորեն էին ցանել, բայց բերքը դաշտում է մնացել. հնձելու հնարավորություն չեն ունեցել։ Փառուխի բնակիչների մի մասը՝ Հայաստանի, մի մասն էլ Արցախի գյուղերում են հաստատվել՝ հույսով, որ մի օր նորից վերադառնալու են հայրենի Փառուխ։
Հիշեցնենք, որ 2022թ. մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ներխուժել են Արցախի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, ԱԹՍ-ների օգնությամբ առաջացել և դիրքավորվել Քարագլուխ կոչվող բարձունքի վրա։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 14 վիրավոր։
Այդ դեպքերից հետո մի քանի անգամ հաղորդվել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է՝ ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, բայց առայժմ իրավիճակը մնում է անփոփոխ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը