Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարց:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված են երկրի տնտեսական զարգացումներին, Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին, Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա լարված իրավիճակին, ռուս-ուկրաինական հարաբերություններին, Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողություններին, ինչպես նաև Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Օրակարգի համաձայն՝ Էրդողանը նիստի ավարտին ուղերձով կդիմի Թուրքիայի հանրությանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում