Տասը ամսում մոտ կես միլիոն դոլար՝ 20 մեքենա գնելու համար․ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը թարմացրել է ավտոպարկը
Նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ղեկավարում է Սասուն Խաչատրյանը, իր հետ վերցրել է այլևս գոյություն չունեցող Հատուկ քննչական ծառայության գույքը, սակայն շարունակում է բյուջեի հաշվին փոխել սենյակների կահույքը, և թանկարժեք գնումներ անել։
Սակայն, Tert.am-ը Հակակոռուպցիոն կոմիտեի գնումների պլանից տեղեկանում է, որ ամենախոշոր գնումները ավտոմեքենաներն են։ Կան ավտոմեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 18.500 մլն դրամ է։
Կոռուպցիայի դեմ պայքերելու նպատակով ստեղծված կոմիտեն վերջին տասը ամսում 189 մլն 300 հզր դրամ (մոտ 455 հզր դոլար) է հատկացրել ավտոպարկի թարմացման համար։
Այսպիսով՝ 2021–ի դեկտեմբերին Խաչատրյանը 2 մեքենա է ձեռք բերել 18 մլն 400 հզր դրամով, 7 մեքենա՝ 64 մլն 400 հզր դրամով, 2 մեքենա 37 մլն դրամով, իսկ 2022–ի հունիսին՝ 7 մեքենա 52 մլն 500 հզր դրամով, և ևս 2 մեքենա 17 մլն դրամով։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը 2020–ին 8 միլիարդ 203 միլիոն դրամ էր հատկացրել, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...