Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Անարդյունավետ ծախսեր՝ բանակը զինելու փոխարեն․ փաստեր ու թվեր

Սահմանին ծառայող տղերքը ահազանգում են, թե նորմալ զենք չեն տալիս, փամփուշտ չեն տալիս․ լսել են Նիկոլի ելույթը, որն ասում էր՝ մեզ զենք չեն վաճառում ու անհանգստանում են։ Նախ, չեմ հավատում որ չունենք, կարծում եմ լավ էլ ունենք, այլ հարց է, որ կարող է՝ չեն տալիս։ Թե՞ ինչու պիտի չտան, կասկածներ ունեմ, բայց դրանից հիմա չխոսեմ, ընդամենը կասկածներ են։ Լավ, հավատանք Նիկոլին, հասկանանք, այդ ինչպե՞ս եղավ, որ զենք չունես․ իրականում, ժողովուրդ ջան, չունես նրա համար, որովհետև պատրոնի փոխարեն էս մարդիկ խելքից դուրս անարդյունավետ ծախսեր են արել՝ պատերազմից առաջ, հետո և պատկերացրեք հիմա էլ ոչինչ չի փոխվել էս մարդկանց գլխներում։ Բոլորի մոտ փոխվել է, բացի իրենցից։ Հիշում ենք, թե նիկոլենք ինչ էին ասում, ասում էին՝ Հայաստանի բյուջեն փոքր է, որովհետև թալանում են, Արարատ Միրզոյանն ասում էր, թե բյուջեն մի քանի մարդու ձեռքում է ու «չամադաններով» փողերը կրում են դուրս․ այ որ իրենք գան, էլ չեն տանի, բյուջեն կեռապատկվի, բանակ կզինեն։ Այսինքն, ըստ իրենց, պետք է բյուջեն սարքեին 10 մլրդ դոլարից ավելի, բայց 4,5 միլիարդ է։ Ընդ որում, էդ բյուջեի մեջ 600 մլն դոլարը դեֆիցիտն է, այսինքն՝ պարտքեր են վերցնում։ Ստացվում է, եթե շարժվենք Արարատ Միրզոյանի տրամաբանությամբ, հիմա էլ ավելի մեծ ճամպրուկներով են փողերը կրում-տանում մի քանի հոգի։ Էս մարդիկ խոստանում էին այսպես ասած՝ թալանած փողերը հետ բերել և ուղղել բանակին։ Բայց իրականում բանակին ոչ միայն բան չի հասել, այլև արկածախնդիրների հրահրած պատերազմում 3 մլրդ դոլարից ավելի զենքի կորուստ ունեցանք, ըստ մասնագետների։ Էլ չեմ ասում, որ պատերազմից հետո էլ առհասարակ կրճատեցին ռազմական բյուջեն, ինչ էլ թողեցին՝ մեծամասամբ ադմինիստրատիվին ուղղեցին, այսինքն՝ աշխատավարծ, կաբինետ, ռեմոնտ, պարգևավճար, այլ՝ ոչ սպառազինություն, դիրքերի կահավորում։ Մասնագետներն ավելի լավ կբացատրեն։

Լավ, իսկ ո՞րտեղ են գնում բյուջեի փողերը, եթե պատերազմից անցել է արդեն շուրջ երկու տարի, բանակ չեն զինել, դիրքեր չեն կահավորել, անօդաչու թռչող սարքեր, կասկա, զրահաբաճկով չեն առել, տնտեսություն չեն զարգացրել։ Ասեմ, մարդիկ նվիրվել են անիմաստ ու ոչ առաջնահերթ ծախսերին, փող դուրս գրելու անիմաստ որոշումներին։ Օրինակնե՞ր՝ ինչքան ուզեք։

Ազգային ժողովի դահլիճը բավականին թարմ էր ու լավ վերանոգորված, բայց, անհասկանալիորեն, այս նստաշրջանից առաջ որոշեցին մի հատ էլ թարմացնել, ու, ինչպես մամուլն էր գրել, միայն 27 հազար դոլար ծախսեցին գորգեր գնելու համար։ Այս պահին կառավարության շենքի մուտքը փակ է, ասում են՝ շենքը վերանորոգում են։ Դրա ժամանակն է՞ր։

Հենց էսօր կարդում ենք՝ 70 հազար դոլար են հատկացնում, որ էկոնոմիկայի նախարարի գործի տեղի 12 զուգարանները նորոգեն։ Զինվորը քնում է ցելոֆանից սարքած վրանի տակ, էկոնոմիկայի նախարարության զուգարաններն են նորոգում։ 52 հազար դոլար հատկացրեցին, որ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող հին վերելակի փոխարեն նորը գնեն։ Իբր թե խափանվում է, Արայիկ Հարությունյանը մեջն է մնում։ Նույն Արայիկ Հարությունյանը 2018 թվականի մայիսին, որ նշանակվեց ԿԳՄ նախարար, ասում էր՝ նախարարությունում մի քանի հարյուր միլիոնի անարդյունավետ ծախս կա։ Իհարկե՝ ոչինչ չբացահայտեցին, բայց մենակ իր վրա ու իր կողմից որքա՞ն արնարդյունավետ ու անտեղի ծախսեր կան։

Պետականաշինության փոխարեն անձնական կոմֆորտը առաջին պլան մղելը սրանց մոտ եղել է ի սկզբանե։ Իշխանության գալուց 20 օր անց 50 հազար դոլար տվեցին, որ Արարատ Միրզոյանը մեկնի Դուշանբե։ Ասաց՝ գիտե՞ք ինչ, որ թիվ մեկ բորտով չգնայի, մի օր կկորցնեի, իսկ այդ մեկ օրը ես կծախսեմ ժողովրդի համար աշխատելու վրա։ Հայաստանից Թբիլիսի 4 ժամվա ճանապարհ է ավտոմեքենայով։ Նիկոլ Փաշինյանը էստեղից ինքնաթիռով գնաց Թբիլիսի, հետո հետևից գնաց ավտոշարասյունը՝ դատարկ, որ Նիկոլը ավտոշարասյունով Թբիլիսիից գնա Ջավախք, հետո սամալյոտը հետ գա Արարատ Միրզոյանին տանի Դուշանբե։ Պատկերացնու՞մ է, արդյոք, հպարտ քաղաքացին, թե որքա՞ն է այդ ամենը արժենում։ Դժվար։ Ժողովուրդ ջան, տասնյակ ու հարյուրավոր հազար դոլլարներ։ Պետական բյուջեի մսխում անձնական կոմֆորտի ու երազանքներ իրականացնելու համար՝ առաջին իսկ օրերից։

2021 թվականին, հենց բյուջեով, պետական ապարատի աշխատողների թիվն ավելացավ 2 հազարով։ Երևի որ մնացած անգործ, սաղ կյանք բառադի ապրածների գործի տեղավորեն, թե չէ փաբերում նստում ՔՊ-ին քլնգում էին։

Նախկինների դրած տոնածառը չէին ուզում, 180 հազար դոլար տվեցին, նոր տոնածառ առան, 50 հազար դոլար էլ տվեցին, որ լույսերը վառեն։ 2019-ի ամանորն ընդհանրապես 1 միլիոն դոլար կազմեց։ Ընդհանրապես, սրանց օրոք տոների նշումը տեղի էր ունենում շատ շռայլ ծախսերով։ 2020 թվականին անկախության միջոցառումների ու հատկապես «մեր ժամանակի հերոսը» անկապ մրցանակաբաշխության համար 500 հազար դոլար ծախսեցին։ 2021 թվականին, չնայած որ կործանարար պատերազմից հետո էր, կենացները քաղցրացան՝ արդեն 2,5 մլն դոլար ծախսեցին։ Մենակ 100 հազար դոլարից ավելի տվել էին դրոն թռցնելուն։ Անկախությունը պաշտպանելու համար ոչ մի կոպեկ չծախսեցին, բայց շոուի համար տվեցին միլիոնավոր դոլարներ։ 1,5 մլն դոլար էլ էս տարի հատկացրեցին, բայց արդեն նշել չկարողացան, Նիկոլի «խաղաղությունը» էլի պատերազմ բերեց մեր տուն։

250 հազար դոլար ծախսեցին Նիկոլին սպասարկող օդանավի դիզայնը փոխելու համար։

Միլիոնավոր դրամներ ծախսեցին, որ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը գնա Բելգիա ու Իռլանդիա, դրանից հետո հայկական օդանավերը հայտնվեցին սև ցուցակում։ Պետության հաշվին տնով ճամփորդությունների են մեկնում ու դա սկսել է Նիկոլ Փաշինյանից․ Բրյուսել գնում էր ընտանիքով, Շվեյցարիա գնում էր ընտանիքով, թանկարժեք չվերթներ, թանկարժեք հոյուրանոցներ։ Հետո խաբում էին, թե հրավեր է ունեցել, պարզվում էր՝ չի ունեցել։ Նիկոլը հեգնական ստատուսով էր պատասխանում՝ «Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»: Բա ուտում եք, ուտելը էլ պոզով-պոչո՞վ է լինում։ Մենակ մեկ հյուրանոցում մի գիշերը 6 հազար եվրո արժեր։ Օրինակ նայում ես պատգամավորները մեկնել են 8 հոգի՝ Ստրասբուրգ, 8 հոգի՝ Թբիլիսի, 7 հոգի Բեռլին, 8 հոգի Սոչի ու չես հասկանում որն է դրա օգուտը։ Բորիս Ջոնսոնը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ, գնացել էր Կարիբյան կղզիներ ու իր անձնական բյուջեից 15 000 ֆունտ ստերլինգ էր ծախսել, սկանդալ եղավ։ Սրանք պետության հաշվին գնում են զանազան գործուղումների կայֆավատ լինելու ու մի բան էլ մուննաթ են գալիս։

2019 թվականի ամռանը Արարատ Միրզոյանը շքախմբով գնաց ԱՄՆ, հազարավոր դոլարներ ծախսեցին, հետո ամերիկացի սենատորը, ում հանդիպել էին, ասաց «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու, այլ նպատակ ու իմաստ չկար մեր հանդիպման մեջ»։ 2019 թ. գործուղումներին 2,2 մլն դոլար հատկացրեցին։ Էս տարի էլ բավականին շատ է։ Բալի, Մալդիվներ․․․ Գլոբուսը պտտում են ու աչքը փակած մատը դնում, որ երկրի վրա կանգնեց, ձևակերպում են գործուղում։

2019թ․ Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հրապարակային գորգ լվանալու արարողություն կազմակերպեց, 5 մլն դրամ հատկացրին, ասե՛ք, որ արժեր։

2019թ․ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրուց թռավ Լոս։ Այս թռիչքը պետության համար արժեցավ 350 հազար դոլար։ Սա միայն սամալյոտի ծախսը։ 2 մլն դոլար, որ հատկացվեց առանձնատան վերանորոգմանը, դրանով քա՞նի հատ էր հնարավոր գնել սաղավարտ, զրահաբաճկոն, քա՞նի դիրք էր հնարավոր նորմալ կահավորել։

2019 թվականին մի հատ նույն թվի ավտոմեքենա գնեցին Նիկոլ Փաշինյանի համար, ասում են՝ 550 հազար դոլարով։ Հետո էլի զրահապատ ավտոմեքենա գնեցին, հետո մի հատ էլ Փաշինյանի համար գնեցին, մի հատ էլ 220 հազար դոլարով Ալենի համար գնեցին։ Նա էլ ասաց՝ գոհ եղեք, որ 550 հազար դոլար չենք ծախսել։ Ալեն Սիմոնյանի ԱՄՆ կատարած թռիչքի մենակ մեկ ուղղությունը տոմսի արժեցել է 8 հազար դոլար։ Այդ օրերին սպորտի նախարարությւոնը մարզիկ չուղարկեց Չինաստանում օլիմպիսկան խաղերին, որովհետև տոմսը թանկ էր, բայց Ալենի բիզնես դասի համար թանկ չէր։ Գոնէ էդ տղերքը էդքան պատրաստվել էին, կգնային մեդալ բերեին, Ալե՞նը ինչ բերեց։ 45 հազար դոլար էլ հատկացրեցին, որ նույն Ալեն Սիմոնյանը 5 օրով գնա Բալի։ Տասնյակ միլիոններ հատկացրեցին, որ 8 հոգով գնա Ֆրանսիա, ու պազվի ԱԺ պատվիրակության մեջ ընդամենը 2-ն է պատգամավոր, մնացած եսիմովքեր էին։

100 հազար դոլար գիտե՞ք ինչի վրա ծախսեցին՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրառումը պլակատների վրա տարածելու համար։

Ամենաանիմաստ ծախսերը 100 միլիոնավոր դոլարների պարգևատրումներն են։ Միայն այս տարվա պարգևատրումների ֆոնդը կազմում է 90 մլն դոլար։ 20 մլնը՝ ոստիկանությանը, 6 միլիոնը՝ ՊԵԿ-ին և այլն։ Փող չունես, որ թոշակառուն թոշակ ստանա, որ զիվորդ նորմալ հաց ուտի, շոր հագնի, պատերազմում ես՝ զենք ունենա ու պաշտպանության համար գոնե անհրաժեշտը, բայց տարին 12 անգամ պարգևավճար են տալիս զոհվածների ծնողներին գետնին տվող ոստիկան կոչվածներին։ Արտաքին պարտքը պետության կրկնապատկվել է, փող են վերցնում, որը դառնում է գործուղում, պարգևավճար, նախարարի զուգարանի նորոգում։

5 մլն դոլար ծախսեցին Գյումրու մաքսատան վրա, քա՞նի օր աշխատեց։ Նախապես գիտեին, որ 3 ամսվա կյանք ունի։

Սրանք երևացող ծախսերն են, ժողովուրդ։ Քանի հարյուր միլիոն դոլար են կազմում չերևացող ծախսերը։ Չմոռանանք, որ գաղտնի որոշմամբ էին պարգևատրումներն ու բարձրաստիճան աշխատավարձը կրկնապատկելը։

80 հազար դոլար գիտե՞ք ինչի հատկացրին․ դիմակ կրելու վերաբերյալ գովազդային արշավին։

Պատերազմի մեջ էինք, բայց 50 մլն դրամ հատկացրեցին ինչ-որ միկրոավտոբուսների կայանատեղիի մուտք ու պահակակետ սարքելու համար։ 44-օրյա պատերազմի օրերին այդ ժամանակ նոր-նոր ՍԴ նախագահ ընտրված Արման Դիլանյանը դատարանի աշխատակցներին էր պարգևատրում ու գնում ծառսայողական մեքենաներ։ 250 հազար դոլար հատկացրեցին, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը գնա ցուցահանդես Աբու Դավբիում․ էն էլ ապրանքը տեղ չհասավ, ստիպված երևի ինքն իրեն ցուցադրեց։ 2021 թվականին վարչապետի աշխատակազմը 35 հազար դոլար հատկացրեց գիտե՞ք ինչի համար, խելագարվելու բան է՝ ֆուտբոլի գնդակ, գլխարկ, բաճկոն, գոտի, կիսաշրջազգեստ, կիսավերարկու գնելու համար․․․ Մի՛ խնդացեք, լուրջ եմ ասում։

Էնքան շատ են եղել, որ չգիտես որ մեկին անդրադառնաս։ 7 մլն դոլար հատկացրել էին գաղտնալսման «Պեգասուս» համակարգ գնելու համար, պարզ է չէ՞, որ ընդդիմադիրների հետևից ընկնեն։ Սահմանը կահավորելու համար փող չտվեցին, բայց 40 մլն դրամ տվեցին քաղաքացու օրը նշելու համար, որովհետև Սասուն Միքայելյանն էր ասում, որ էդ անտեր եղած հեղափոխությունը, Արցախյան պատերազմի հաղթելուց կարևոր է։

Առողջապահության նախարարը 2 մլն դրամ էր ծախսել որ վերտալյոտով գնա Սյունիք ու Տավուշ ու ասում էին՝ հա, վերտալյոտով է գտնացել, որովհետև շտապ բուժօգնության կանչ է եղել։ Սուտը մեռնի՞, թե իրավաբան նախարարը որպես շտապօգնության բուժքույր է գնացել։

130 մլն դոլար տվեցին СУ-30-ներ առան, որից միակ օգուտը մինչ այս պահը Նիկոլն է ստացել՝ Դավիթ Տոնոյանի հետ սելֆի է արել ու փիարվել։

Վերահսկիչ պալատի բացահայտումները, պետական վերահսկողական ծառյության բացահայտումները ուսումնասիրեք, հարյուր միլիոնավոր դրամների չարաշահումներ, կորուստներ, անարդյունավետ ու անիմաստ ծախսեր կան։ Մենակ 2020 թվականին փրկարար ծառայությունում 4 մլն դոլարի անարդյուավետ ծախս էր եղել։ Մեկ անձից լիքը գնումներ կան, որոնց մեծ մասը, վստահաբար, անարդյունավետ ծախսեր են։ Գնումների 80 տոկոսից ավելին մեկ անձից է ու թանկ։

Այս ամենը մեզ համար անարդյունավետ է, իրենց համար․․․երևի մտածում են, բա էլ ինչներիս պետք այս իշխանությունը, էսքան թուք ու մուրը, եթե չօգտվենք։

Ընդ որում, շեշտենք, որ նոր էին եկել, նախկիններին հո չէին քննադատում․ Արսեն Թորոսյանը ասում էր արյունաբանական կենտրոնի ավտոմեքենաների փոխարեն կարելի էր երեխաներին ոսկրածուծի տրանսպլանտացիա անել։ Բա Ալենը որ 220 հազար դոլարանոց ավտո առավ ծպտուն խի՞ չհանեցիր, Արսեն, բա որ շեֆդ 2 զրահապատ ավտո էր առնում, խի՞ չէիր դոշ ծեծում, այդ ժամանակ էլ երեխա չկա՞ր ոսկրածուծի տրանսպլանտացիայի կարիքով։ Լավ, հնարավո՞ր է այսքան երեսպաշտ լինել։

Ու ասեմ, սա իրականում անտարբերության մեջ է անցնում։ Զիմբաբվեում 155 հազար դոլար էին ծախսել, որ դատավորներին պարիկ գնեն, ժողովուրդը բողոքում էր։ Մերոնք դրոն թռցնելու համար 110 հազար դոլար են ծախսում մեր գրպանից, ի՞նչ եք անում։ Ադրբեջանը իր ռազմական բյուջեն է ավելացնում, մերոնք՝ պարգևավճարների ու գործուղումների ֆոնդերը։

Կարճ ասած՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի առաջ հայտարարում է՝ «Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի»: Ահա դե տեսեք, թե ոնց է իրականում ծախսվում։ Էս շռայլ ծախսերը փող էին, որ կարող էին դառնալ զինվորի ձեռքին զենք, հագին հագուստ, գլխին՝ ծածկ, կարող էին դառնալ գործարաններ՝ հազարավոր աշխատողներով։ Բայց ոչինչ չդարձան։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ուղղակի մսխում են՝ բյուջեն ժողովրդինն է, ժողովուրդը ես եմ, ուրեմն իմն է սկզբունքով։ Փողերը, որ պետք է գնային երկիր սարքելու, գնում են ՔՊ-ականներ ջեբը, ընտանեկան բյուջեին։ Հետևանքը՝ պատերազմ, զոհեր, կորուստ ու հարստացող իշխանություն։ Ու խնդրում եմ չասե՛ք, խեղճ հարիֆն ի՞նչ աներ․․․ Լավ էլ կարող էր անել․ այլ հարց է, որ մի բան ասում էր, այլ բան՝ անում։