Իրանն ու Ադրբեջանը սկսել են Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը
Իրանն ու Ադրբեջանը սկսել են Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը, հաղորդում է Press TV-ը։
IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի տրանսպորտի նախարար Ռոստամ Քասեմին եւ Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաեւը մասնակցել են Արաքսի վրայով կամրջի շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը։
Նշվում է, որ կամուրջը կունենա 220 մետր երկարություն եւ 25 մետր լայնություն։ Շինարարությունը կավարտվի 18 ամսում։
«Ի սկզբանե Ադրբեջանը ձգտում էր միջանցք ստեղծել ազատագրված շրջաններից դեպի Նախիջեւան Հայաստանի տարածքով։ Իրանը դեմ էր այդ գաղափարին՝ տարածաշրջանի սահմանային ստատուս քվոյի վրա ունեցած ազդեցության պատճառով։
Իրանը նախկինում նշել է, որ չի հանդուրժի տարածքների պատմական ստատուս քվոյի որեւէ փոփոխություն, որոնք նախկինում եղել են Իրանի մաս եւ դեռեւս խորը կապեր ունեն իրանական մշակույթի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում