Ահռելի ծախսեր՝ ավտոմեքենաների վերանորոգման եւ պահեստամասերի համար
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վանաձորի համայնքապետարանը 2017 թ. գնումների պլանի լրացում է կատարել, որը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների պլանում:
Ըստ լրացված պլանի՝ համայնքապետարանն այս տարի միայն ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման եւ պահեստամասեր ձեռք բերելու համար ահռելի ծախսեր է նախատեսել:
ԲԸԱՀ (Բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) գնման ձեւով համայնքապետարանը ավտոմեքենաների ընթացիկ նորոգման համար նախատեսել է ծախսել 928000 ՀՀ դրամ:
Նույն ընթացակարգով ավտոմեքենաների սպասարկման համար պետական կառույցը կծախսի 996000 ՀՀ դրամ: Գնման պլանում ներկայացվել են նաեւ տարբեր մակնիշի մեքենաների համար անհրաժեշտ առանձին ծախսերը:
Այսպես՝ «Տոյոտա Քամրի» ավտոմեքենայի պահեստամասեր ձեռք բերելու համար կծախսվի 990000 ՀՀ դրամ: «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի պահեստամասերի համար էլ՝ 986000 ՀՀ դրամ: Իսկ «Վազ 2121–14» ավտոմեքենայի պահեստամասեր գնելու համար կծախսվի 964000 ՀՀ դրամ: «Գազ 3110–101» ավտոմեքենայի պահեստամասերի համար՝ 860000 ՀՀ դրամ: Ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման եւ պահեստամասեր ձեռք բերելու համար համայնքապետարանն ընդհանուր առմամբ կծախսի 6484000 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...